Թուրքիան մտադիր է «S-400»-ների ստանդարտներին համապատասխանող ՀՕՊ համակարգեր ստեղծել

S 400 Turqia

 Թուրքիայի կառավարությանն առընթեր Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն անդրադարձել է ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի ստանդարտներին համապատասխանող թուրքական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի արտադրության հարցին:

Ըստ Դեմիրի՝ ռուսական «S-400»-ներին համապատասխանող թուրքական տեղական ՀՕՊ համակարգերի ստեղծման համար կպահանջվի 5 տարի: Նա նշել է, որ ՀՕՊ համակարգերի մշակումը և նախագծի իրականացումն աստիճանաբար ընթացող գործընթաց է:

«Այժմ աշխատում ենք հեռահար խոցման հրթիռների, «Atmaca»-ի ցամաք-ցամաք հրթիռների վրա: Տարբեր նախագծեր ենք մշակում, դրանց որոշ մասն արդեն գրանցված է անվտանգության ուժերի հավեկշռում»,-նշել է պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…