Ողբերգական դեպք Երևանում. սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջն ու թողնելով անօգնական՝ հեռացել. կինը տեղում մահացել է

vraert

 Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթում գնացքի գծերի մոտ կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Շենագվիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ  Ռուբեն Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը: Տեղում  տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Նարեկ Սուքիասյանն ու Սուրեն Փաշայանը: Ոստիկաններն ու քննիչները  նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գոհար Խ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս վրաերթի է ենթարկվել նրա դին հայտնաբերելուց ժամեր առաջ՝ գնացքը վարած սլաքավարի կողմից, ով վրաերթի ենթարկելով կնոջը, գնացքով հեռացել է դեպքի վայրից, մինչդեռ նա կարող էր արգելակել գնացքը և ահազանգեր այդ մասին ոստիկանություն: Գնացքի գծերի տարբեր հատվածներում հայտնաբերվել է մահացածի հեռախոսի կոտրված մասերը, կոշիկը և այլ իրեր: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սլաքավարի ինքնությունը: 

shamshyan.com

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…