Ըստ սոցհարցման՝ Թուրքիայի ամենամեծ խնդիրը քրդական հարցն է

Qrdakan harc

«Spectrum House» հետազոտությունների կենտրոնը հարցում է անցկացրել Թուրքիայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե որոնք են Թուրքիայի ամենամեծ խնդիրները ներկայիս փուլում։

Հարցին, թե որոնք են Թուրքիայի ամենամեծ խնդիրները, քաղաքացիների 29.04 տոկոսը պատասխանել է, որ Թուրքիայի ամենամեծ խնդիրը քրդական հարցն է։ Հարցվածների 19.92 տոկոսի կարծիքով այդ երկրի գլխավոր խնդիրն  արդարության և ազատության վերականգնման հարցն է։

Սոցհարցման մասնակիցների 14.98 տոկոսը համարել է, որ Թուրքիայի ամենամեծ խնդիրը գործազրկությունն է, 9.77 տոկոսը՝ նախագահական համակարգն ու ապօրինությունները, իսկ 8.59 տոկոսը՝ կյանքի դժվարությունները: 

 

ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…