Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

hrajarakan

 Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի մասին տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Թևոնյանի որդին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը: Պատգամավորը չմեկնաբանեց, թե որն է եղել հոր հրաժարականի պատճառը։ Factor.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել Թևոնյանի աշխատակազմից: «Պարոն Թևոնյանն այս պահին խորհրդակցության է»,- պատասխանեցին մեզ։ Factor.am-ը փորձեց կապ հաստատել նաև մարզպետի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ խոսնակը՝ չպատասխանեց հեռախոսազանգերին։ Հիշեցնենք՝ Ռազմիկ Թևոնյանը մարզպետի պաշտոնին էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին։ Մինչ այդ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «ԵԼՔ» դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու։    Ռոզա Վարդանյան

 factor.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…