Ադրբեջանի հայ գերիները՝ զինվորականներն ու քաղաքացիական անձինք, համատարած ենթարկվել են համակարգային խոշտանգման:

Arman Tatoyan
 Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից կամ սննդից։ Ջուր և սնունդ տրամադրել են բացառապես նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո։ Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել գետնից, հետո գերուն պահելով սոված վիճակում, այդ սնունդը գցել են աղբարկղի մեջ։
Եղել են դեպքեր, երբ ընդամենը 10 վայրկյան են տվել ուտելու համար, դրանից հետո, անկախ նրանից՝ հասցրել է ուտել, թե ոչ, վերցրել ու գցել են աղբամանի մեջ։ Թքել են սննդի մեջ և ստիպել են ուտել այն։
Այս ամենն ապացույցվում է կոնկրետ փաստերով, բարձր հավաստիության վերլուծությամբ, որոնք շարադրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ արտահերթ զեկույցում:
Դաժանությունների վերաբերյալ մի շարք դեպքերի նկարագրություններ առկա են Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական ելույթում։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…