ԵՄ-ն Հայաստանը հանել է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիները կարող են ճանապարհորդել դեպի միություն

Euro union

 Եվրամիությունը որոշում է կայացրել Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Սերբիան ու ևս մի քանի պետությունների հեռացնել այն երկրների ցուցակից, որոնց քաղաքացիները կարող են ճամփորդել միության անդամ երկրներում առանց հավելյալ սահմանափակումների, որոնք կապված են կորոնավիրուսի հետ, գրում է Reuters-ը։ Լրատվականի հաղորդմամբ՝ սա նշանակում է, որ այդ երկրներից այցելուները կամ այդ երկրներից վերադարձող մարդիկ, ամենայն հավանականությամբ, կբախվեն ավելի խիստ վերահսկողության, ինչպիսին են COVID-19 թեստերը կամ ինքնամեկուսացումը։ «Եվրամիությունը ԵՄ ճանապարհորդությունների ժամանակավոր սահմանափակումների աստիճանական վերացման առաջարկությունը վերանայելուց հետո, թարմացրել է այն երկրների, հատուկ վարչական շրջանների և այլ սուբյեկտների ու տարածքային մարմինների ցանկը, որոնց համար պետք է հանվեն ճանապարհորդական սահմանափակումները: Մասնավորապես, ցուցակում ավելացվել է Ուրուգվայը, իսկ Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բրունեյը, Ճապոնիան և Սերբիան հանվել են ցուցակից», – ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ: Հավելենք, որ ԵՄ-ն դեռևս թույլ է տալիս չպատվաստված ոչ ԵՄ քաղաքացիներին մուտք գործել միության տարածք, չնայած կախված ժամանման երկրից՝ կարող է պահանջվել թեստավորում  և ինքնամեկուսացում։   Տաթև Ֆռանգյան

 factor.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…