Անկախության միջոցառման տեխնիկան ներմուծվել է Գերմանիայից. գերմանական ընկերությունը այն մատակարարել է թուրքական բեռնատարով․ «Դոմինո փրոդաքշնի» պարզաբանումը

Domino

Տելեգրամյան ալիքներից մեկով լուսանկարներ և տեսագրություն է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են աշխատակիցները թուրքական բեռնատարից իջեցնում Անկախության միջոցառման համար նախատեսված տեխնիկան Հանրապետության հրապարակում։ Տեսանյութը հրապարակած քաղաքացին գրում է՝ ահա թե ինչ գումարներով են պատրաստվում տոնակատարություններ կազմակերպել, և որ արդեն պարզ է, թե ով ու ինչ է պատրաստվում տոնել՝ մեղադրելով, թե տեխնիկան և գումարները Թուրքիայից են։   

Civic.am-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում խնդրեց միջոցառման կազմակերպիչ, «Դոմինո փրոդքշն» ընկերության տնօրեն Աշոտ Առաքելյանից։ Նա մեզ ասաց, որ իրականում տեխնիկան գերմանական է և բերվել է իրենց պատվերով։ «Մենք պայմանագիր ենք կնքել գերմանական ընկերության հետ Spider cam համակարգեր ներմուծելու համար, որը ժամանակակից նկարահանման համակարգ է։ Այս համակարգի շնորհիվ հնարավոր է բարձր որակով 21-րդ դարին համապատասխան նկարահանումներ իրականացնել, այդ թվում՝ վերևից, և լուսաբանել մեր Անկախության տոնին նվիրված միջոցառումը»,- պարզաբանեց Աշոտ Առաքելյանը՝ հավելելով, թե իրենք ևս միայն տեղում են տեսել, որ տեխնիկան գերմանական ընկերությունը առաքել է թուրքական գրառումներով բեռնատարով, քանի որ տեղափոխման պարտավորությունը կրել է գերմանական ընկերությունը։

Տեխնիկան, սակայն, գերմանական է, որն արտադրում և վաճառում է բացառապես գերմանական ընկերությունը։ 

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ Անկախության 30-ամյակի տոնակատարության համերգը կազմակերպվում է մասնավոր ընկերությունների հովանավորությամբ՝ առանց պետական հովանավորության։ Կազմակերպիչը «Դոմինո փրոդքշն» ընկերությունն է։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story