Իրանի նախագահը ասիական երկրների հետ տնտեսական համագործակցությունն անվանել է իր կառավարության հիմնական քաղաքականությունը

iran

 Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր երկրի առաջնահերթությունն է անվանել տարածաշրջանային, մասնավորապես հարևան երկրների հետ փոխգործակցությունը: «Այցը Տաջիկստան նոր գլուխ կբացի Իրանի հետ մշակութային, տնտեսական և քաղաքական հարաբերությունների մեջ»,- հայտարարել է Ռաիսին Մեհրաբադի օդանավակայանում Դուշանբե մեկնելուց առաջ, գրում է Irna գործակալությունը: Իրանի նախագահի խոսքով` իր այցը Տաջիկստանի մայրաքաղաք տեղի կունենա իր տաջիկ գործընկերոջ հրավերով` մասնակցելու ՇՀԿ ղեկավարների հանդիպմանը: Ռաիսին հայտնել է, որ այս ուղևորության ընթացքում մի շարք համաձայնագրեր կստորագրվեն երկու կողմերի միջև՝ տնտեսական, գյուղատնտեսական և իրավական ոլորտներում: «Մենք կարևորում ենք տարածաշրջանային համագործակցությունը, իսկ Շանհայի համագործակցության կազմակերպությունը համարվում է տարածաշրջանային համագործակցության ակտիվ կազմակերպություններից մեկը»,- ասել է նա: Նա ասիական երկրների հետ տնտեսական համագործակցությունն անվանել է իր կառավարության հիմնական քաղաքականությունը: Ռաիսին հաստատել է նաև, որ երկկողմ հանդիպում կունենա Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:   Տաթև Ֆռանգյան

 factor.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…