2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում . razm info (տեսանյութ)

 Ռուսական արտադրության «Ինոխոդեց» և «Ֆորպոստ» հարվածային ԱԹՍ-ներն առաջին անգամ փորձարկվել են որպես կրակի աջակցության միջոցներ ՀՀ ԶՈւ մասնակցությամբ ընթացող «Արևմուտք» զորավարժության ժամանակ։ Դրանք օդից կրակով ուղեկցել են հայկական, բելառուսական և ռուսական մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների գրոհը։

«Հարձակվող զորքին աջակցելու նպատակով կիրառվել են կառավարվող հրթիռներով հետախուզահարվածային օպերատիվ նշանակության «Ինոխոդեց» և «Ֆորպոստ» թռչող սարքերը»,- «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ռուսական մեդիատիրույթում նաև տարածվում է տեսագրություն, որում պատկերված է «Ֆորպոստ-Ռ» ԱԹՍ-ի մարտական կիրառումը, ենթադրաբար նույն զորավարժության ժամանակ։

Տեսանյութում 007 կողային համարով անօդաչուն երկու զինամթերք է բաց թողնում, որոնք, ինչպես ենթադրում է ԲՄՊԴ մասնագիտացված բլոգը, ուղղորդվող ԿԱԲ-20 ռումբեր են։

«Ֆորպոստ» ԱԹՍ–ներն արտադրում է «Քաղաքացիական ավիացիայի Ուրալյան գործարանը»՝ որպես իսրայելական Searcher Mk II անօդաչուի լիցենզավորված կրկնօրինակ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և գործարանն ունեն բանակին դրանց խմբաքանակի մատակարարման պայմանագիր։ Այն կշռում է մոտ կես տոննա, կարող է մինչև 6000 մետր բարձրության վրա օդում մնալ առավելագույնը 18 ժամ։

Իսկ «Ինոխոդեց» հետախուզահարվածային սարքն արտադրում է «Կրոնշտադտ» ընկերությունը։ Ըստ տվյալների՝ ԱԹՍ-ի առավելագույն թռիչքային զանգվածը 2 տոննա է, կարող է օդում մնալ մինչև 20 ժամ մինչև 7000 մ բարձրության վրա։

«Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլին ներգրավված են Ռուսաստանի Դաշնության Արևմտյան ռազմական օկրուգի միավորումներն ու զորամասերը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: Հայաստանը զորախաղին մասնակցում է տանկային, մոտոհրաձգային և հրթիռահրետանային ստորաբաժանումներից կազմված գումարտակի կազմով:

razm.info

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…