Ռուսաստանը չի անտեսի Ղրիմում Պետդումայի ընտրությունները չճանաչելու մասին Թուրքիայի հայտարարությունը. Զախարովա

Zaxarova

 Մոսկվան ուշադրությամբ է վերաբերվում Ղրիմում Պետդումայի ընտրությունները չճանաչելու մասին Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը: Այս մասին YouTube-ի «Soloviev Live» ալիքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Տանժու Բիլգիչի հայտարարությունը, որը հայտնվել է Թուրքիայի ԱԳՆ կայքում սեպտեմբերի 20-ին:

Հայտարարության մեջ նշվում է, որ Պետդումայի ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել են սեպտեմբերի 17-19-ը, Ղրիմի պարագայում «Թուրքիայի համար իրավական ուժ չունեն»:

«Թուրքիան շատ լավ գիտի, որ մենք երբեք չենք անտեսում նման հայտարարությունները»,- ընդգծել է Զախարովան:

«Եթե նրանք չեն հոգնել Մոսկվայից համապատասխան հանդիմանություններ, հիշեցումներ լսելուց, նշանակում է, որ համբերատար մարդիկ են, բայց դա ոչ մի բանի չի հանգեցնի, բացի այն բանից, որ մենք անում ենք համապատասխան եզրակացություններ, որոնք ակնհայտորեն օգուտ չեն տալիս երկկողմ հարաբերություններին»,- հավելել է նա:

Ութերորդ գումարման Պետդումայի ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17 -ին, 18 -ին և 19 -ին: Ղրիմում բացվել էր 1113 ընտրատեղամաս, ևս մեկ լրացուցիչ տեղամաս տեղակայված էր Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանում: Ընդհանուր առմամբ, հանրապետությունն ունի շուրջ 1,5 միլիոն ընտրող:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…