Ըստ Բահչելիի՝ Աթաթուրքի կուսակցությունը Թուրքիայի համար ազգային սպառնալիքի է վերածվել

Bahcheli

  Թուրքիայի աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է քրդական հարցին, որը վերջին օրերին թուրքական մեդիատիրույթի օրակարգում է:

Այս թեման ակտուալ է դարձել այն բանից հետո, երբ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ քրդական հարցը լուծելու համար լեգիտիմ ուժ է անհրաժեշտ: Ըստ քեմալականների առաջնորդի՝ նման լեգիտիմ ուժ կարող է համարվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ):

Քըլըչդարօղլուի այս ելույթից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) դաշնակից-գործընկեր ԱՇԿ-ի ղեկավարը գրավոր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թուրքիայում քրդական հարց գոյություն չունի:

«Նրանք, ովքեր համառորեն պնդում են, թե նման հարց կա, ստոր վախկոտներ են, որոնց սիրտը թուրք ազգի սրտի հետ համահունչ չի բաբախում»,- շեշտել է Բահչելին:

Ըստ Բահչելիի՝ քրդական հարցի մասին խոսող քեմալական կուսակցությունը վերածվում է ազգային անվտանգության սպառնալիքի:

«ԺՀԿ-ի ղեկավարության ապազգային վարքագիծը, դիրքորոշումները, առաջարկները և ցանկությունները սարսափելի կետի են հասել և գրեթե անուղղելի ու անշրջելի սահմանի են մոտեցել»,-նշել է Բահչելին:

Նա նաև անդրադարձել է քրդամետ կուսակցության հնարավոր դերին՝ նշելով, որ ԺԴԿ-ն լեգիտիմ ուժ չէ, այն նույն «ահաբեկչական PKK-ն՝ պարզապես օրինականության տակ դիմակավորված»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…