Red Wings ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Կրասնոդարից, Դոնի Ռոստովից և Սամարայից

Chvdrtner
 Red Wings ավիաընկերությունը հոկտեմբերից սկսում է չվերթեր իրականացնել նաև Դոնի Ռոստով-Երևան-Դոնի Ռոստով, Կրասնոդար-Երևան-Կրասնոդար և Սամարա-Երևան-Սամարա երթուղիներով:
Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ:
Դոնի Ռոստով-Երևան-Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի:
Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի:
Սամարա-Երևան-Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին: 
«Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…