Քրդական ինքնավարության ղեկավարն հանդիպել է ամերիկացի գեներալի հետ

Qrder

 Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Իրաքում ԱՄՆ-ի անվտանգության աջակցության գրասենյակի ղեկավար, գեներալ Քիս Ֆիլիփսի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությունը կազմված է եղել զինվորականներից և դիվանագետներից։

Հանդիպմանը քննարկվել են Իրաքյան Քուրդիստանի զինված ուժերում՝ փեշմերգայում իրականացվող բարեփոխումները, փեշմերգայի, իրաքյան բանակի և կոալիցիոն ուժերի միջև փոխօգնությանն ու համակարգմանը վերաբերող հարցեր, Էրբիլում կոալիցիոն ուժերի դեմ հարձակումները, վերջին անվտանգային և ռազմական զարգացումները, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում Իսլամական պետության (ԻՊ) դեմ պայքարը։

Նեչիրվան Բարզանին Իրաքի և տարածաշրջանի կայունության տեսանկյունից կարևորել է ԻՊ-ի պարտությունը։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և կոալիցիային Իրաքում և Քուրդիստանի շրջանում ցուցաբերած օգնության և աջակցության համար, անդրադարձել է փեշմերգայի նախարարությունում իրականացվող բարենորոգումների կարևորությանն ու այդ գործընթացին ԱՄՆ-ի և բարեկամ երկրների մասնակցությանը։

Գեներալ Ֆիլիփսը նշել է, որ ԻՊ-ի վերջնական պարտության համար կողմերի միջև անհրաժեշտ է շարունակել օգնությունն ու համակարգումը։ Նա հայտնել է, որ հետևում և աջակցում են փեշմերգայի նախարարությունում բարեփոխումների ընթացքին։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Էրբիլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոս Ռոբերտ Փալադինոն։

 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…