«Հայոց Արծիվները» պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ի դեմ․ Խաչիկ Ասրյանի հայտարարությունը

Arciv

«Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը բարեկամ Ռուսաստանի Զինված Ուժերի կազմում պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ի դեմ` պաշտպանելով Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Ասրյանը։

«Հայտարարություն

Անկախ ազգերին և ինքնիշխան պետություններին ստրկացնող և ոչնչացնող միացյալ արևմուտքի հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինք հանդիսացող մարդակործան ՆԱՏՕ-ն Խորհրդային պետություններից մեկի՝ Ուկրաինայի միջոցով փորձում կամ նախապատրաստվում է Հայ ազգի դարավոր բարեկամ, Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի դեմ սկսել պատերազմական գործողություններ՝ իբրև պաշտպանելով նույն միացյալ արևմուտքի կողմից ոչնչացվող Ուկրաինան:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը հայտարարում է, որ, ՆԱՏՕ-ի (նույնն է, թե՝ Թուրքիայի), կամ Ուկրաինայի, կամ երկուսի համատեղ ուժերի կողմից բարեկամ Ռուսաստանի դեմ պատերազմական գործողություններ սկսելու դեպքում, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը, ջոկատի հրամանատար, 2020 թվականի արցախաադրբեջանական 44-օրյա պատերազմի ուղղակի մասնակից, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Ռուսաստանի զինված ուժերի կազմում մասնակցելու է այդ պատերազմին՝ պաշտպանելով Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության միակ երաշխավոր Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի
հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան»,-նշված է հայտարարության մեջ։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…