Ղարիբաշվիլին մեկնում է Բաքու, այնուհետև՝ Երևան

Tbilisiic Baku Yerevan

  Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մեկնում է Բաքու, որտեղ կմասնակցի երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստին, կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին երկրի ղեկավարը տեղեկացրել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ առաջիկայում կլինի նաև Երևանում: Այս մասին տեղեկացնում է ԱԼԻՔ -ը։

«Մենք ունենք վստահություն, որն ամենակարևորն է, երբ վստահություն լինի երկրների առաջնորդների միջև ևս, բոլոր հարցերը կլուծվեն: Նմանատիպ հարաբերություններ ունեմ նաև պարոն Փաշինյանի հետ, ով ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր Թբիլիսիում, և ես էլ առաջիկայում պատրաստվում եմ այցելել Հայաստան», — ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետը նշել է նաև, որ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Վրաստանը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարևոր միջնորդությամբ հանդես եկավ։ Դա 15 հայ գերիների վերադարձն էր՝ ականապատ տարածքների քարտեզի դիմաց:

Ի դեպ, Ղարիբաշվիլիի Բաքու, այնհուհետև Երևան այցերը մեկնարկում են անմիջապես նրա՝ թբիլիսյան հարթակ ստեղծելու մասին հայտարարությունից հետո։ Ղարիբաշվիլին առաջարկել էր հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումների հարթակ ստեղծել Թբիլիսիում։ 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…