Ալիևը կրկին հայտարարել է, թե պատերազմի ժամանակ գերեվարված բոլոր հայերին վերադարձրել են

Alievy gerineri masin
¿ÁÂ·‡È‰Ê‡Ì. ¡‡ÍÛ. œÂÁˉÂÌÚ ¿ÁÂ·‡È‰Ê‡Ì‡ »Î¸ı‡Ï ¿ÎË‚ ‚Ó ‚ÂÏˇ ‚ÒÚÂ˜Ë Ò ÏËÌËÒÚÓÏ Ó·ÓÓÌ˚ –‘ —Â„ÂÂÏ ÿÓÈ„Û. ¬‡‰ËÏ —‡‚ˈÍËÈ/ÔÂÒÒ-ÒÎÛÊ·‡ ÃËÌÓ·ÓÓÌ˚ –‘/“¿——

  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում կրկին հայտարարել է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան, ինչպես նաև հերքել հայ գերիներին խոշտանգումների ենթարկելու մասին փաստերը։ «Մենք հերքում ենք այդ մեղադրանքները։ Բոլոր ռազմագերիները, որոնք գերի են վերցվել պատերազմի ժամանակ, վերադարձվել են Հայաստանին։ Ինչ վերաբերվում է այն անձանց, որոնց մասին խոսում են կազմակերպությունները, ապա պատերազմի ավարտից հետո նրանք Հայաստանի հրամանատարների կողմից ուղարկվել են մեր դիրքերի ուղղությամբ և հանցագործություններ կատարել՝ սպանելով 4 զինծառայողի։ Նրանցից շատերը, որոնք հանցագործությանը չեն մասնակցել, արդեն վերադարձվել են, իսկ նրանց գործերով, որոնք հանցագործություն են կատարել, դատարանները վճիռներ են կայացրել»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ ձերբակալվածները չեն կարող համարվել ռազմագերիներ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ ռազմագերիներին՝ խախտելով ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը, այնպես էլ մի շարք միջազգային կոնվենցիաներ։ Էմմա Չոբանյան

factor.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…