Կառավարությունը հավանություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծին

2022 byuje

 Կառավարությունը հավանություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Բյուջեի նախագիծն արտացոլում է մակրոտնտեսական կայունության և դրա հետ կապված պետական պարտքը կառավարելի մակարդակում երաշխավորելու առաջնահերթությունը:

Պետական բյուջեի հիմնական ցուցանիշները.
📈 Եկամուտներ՝ 1 տրլն 946.2 մլրդ ՀՀ դրամ
📈 Ծախսեր՝ 2 տրլն 188.4 մլրդ ՀՀ դրամ
📈 Դեֆիցիտ՝ 242.2 մլրդ ՀՀ դրամ

Նախագծով սահմանվում է, որ

✅ Բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 18.2%-ով,
✅ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով եւ կկազմի 23.4%,
✅ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի եւ տարեվերջին կկազմի մոտ 60%,
✅ Կապիտալ ծախսերը կաճեն եւ կկազմեն 350 մլրդ ՀՀ դրամ,
✅ Ենթակառուցվածքների և տարածքային զարգացմանն ուղղվող ծրագրերին բյուջեով նախատեսված հատկացումները կավելանան 31.6%-ով,
✅ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ֆինանսավորումը կավելանա 27.4%-ով եւ կկազմի 223 մլրդ ՀՀ դրամ,
✅ Միայն գիտության ֆինանսավորումը կավելանա մոտ 83%-ով։

#ArmGov

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…