Նոր մանրամասներ՝ ԱԺ նախկին պատգամավորի որդուն ծեծի ենթարկելու, ընկերոջը մահացու հրազենային վնասվածք պատճառելու դեպքից. պարզվել է սրճարանի վայրը, որտեղ տեղի է ունեցել վիճաբանությունը և ովքեր են մասնակիցները

cec

    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Տավուշի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Արման Խաչատրյանին և 24-ամյա Սերգեյ Մելիքյանին հրազենային վնասվածքներ պատճառած ենթադրյալ կասկածյալի, ինչպես նաև վիճաբանության մասնակիցների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սեպտեմբերի 24-ին Աբովյան փողոցում գործող «ԷՎՆ» սրճարանում Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Ֆրեդ Ավետիսյանը, 24-ամյա Գուրգեն Ամրյանը, 24-ամյա Էրիկ Հովակիմյանը, Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Վանիկ Սախկալյանը, 25-ամյա Ստեփան Սարգսյանը, ում բնակության վայրը պարզվում է, և Երևանի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Կրպեյանը վիճաբանել են Երևանի բնակիչ՝ 26-ամյա Արման Բաղդասարյանի, Ս. Մելիքյանի և Ա. Խաչատրյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, ապա շարունակվել Աբովյան փողոցի 5 և 7 հասցեների միջև ընկած հատվածում։  Վիճաբանության ընթացքում Է. Հովակիմյանը իր մոտ եղած դեռևս չպարզված տիպի ատրճանակից կրակել է Ա. Խաչատրյանի ուղղությամբ։ Վերջինս օրեր անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ Է. Հովակիմյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակով ընդունված՝ Տավուշի մարզի բնակիչ՝ 23-ամյա Արման Խաչատրյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր:   Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 24-ին ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի որդու՝ 24-ամյա Սերգեյ Մելիքյանի հետ: Վերջինս նույնպես վնասվածքներ էր ստացել:   Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 24-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվայի» հարևանությամբ, կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…