Մենք պետք է օգտագործենք բոլոր գործիքները՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար կայուն խաղաղություն ապահովելու համար. Ադամ Շիֆ

Adam Schiff

  Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագրին` Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած և շարունակվող ագրեսիայի պատճառով հազարավոր անմեղ քաղաքացիական անձինք դեռևս ապրում են վախի մթնոլորտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Շատ կարևոր է, որ մենք հանգամանորեն հասկանանք ներկա իրավիճակը և ուշադիր ուսումնասիրենք բոլոր հնարավոր սպառնալիքները, որպեսզի ավելի լավ պատրաստված լինենք ապագա սրացումների կանխմանը»,- նշել է կոնգրեսականը:

Նա տեղեկացրել է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովը օրակարգում ներառել է 2022թ. «Հետախուզման թույլտվության մասին» օրենքում իր և կոնգրեսական Ջեքի Սփիերի առաջարկած փոփոխությունը, ըստ որի՝ կպահանջվի գաղտնի հաշվետվություն Հարավային Կովկասում ապագա ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ, ներառյալ՝ Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը:

«Մենք պետք է օգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար կայուն խաղաղություն ապահովելու համար»,- հավելել է Շիֆը։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…