Թուրքիայի ԱԳ նախարարությունը Հունաստանին մեղադրել է միջազգային իրավունքը ոտնահարելու մեջ

Hunastany

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ, դեսպան Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Հունաստանի՝ ծովային իրավասության և օդային տարածքի մաքսիմալիստական պահանջները հակասում են միջազգային իրավունքին: Նա հայտարարել է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ վարում է սպառազինման և օտարացման խնդրահարույց քաղաքականություն:

Բիլգիչը գրավոր պատասխանել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի՝  հայտարարության վերաբերյալ հարցին, թե Ֆրանսիայի հետ Հունաստանի ռազմական համագործակցության համաձայնագիրը ներառում է նաև ծովային իրավասության ոլորտները:

Ընդգծելով, որ Հունաստանի վերոհիշյալ ​​պահանջները հակասում են միջազգային իրավունքին, Բիլգիչը նշել է, որ դատարկ երազանք է կարծել, թե Հունաստանը կարող է Թուրքիային հարկադրել ընդունել նաև միջազգային հանրության համար կասկածելի այդ պահանջները՝ Թուրքիայի դեմ ուղղված ու նաև ՆԱՏՕ-ի համար վնասակար երկկողմ ռազմական դաշինքներ ստեղծելու միջոցով։

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…