Բացահայտվել են ֆինանսական մեքենայություններ, որոնցում ներգրավված են 91 երկրների 35 գործող եւ նախկին համաշխարհային առաջնորդներ

Pandora

  Ավելի քան 600 լրագրողներ 117 երկրներից մասնակցել են Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հետաքննությանը։

   Բացահայտվել են ֆինանսական մեքենայություններ, որոնցում ներգրավված են 91 երկրների 35 գործող եւ նախկին համաշխարհային առաջնորդներ, ավելի քան 330 քաղաքական գործիչներ եւ հանրային ծառայողներ։

Գաղտնի փաստաթղթերում արտացոլված են Հորդանանի թագավորի, Ադրբեջանի, Ուկրաինայի Քենիայի, Էկվադորի, նախագահների, Չեխիայի վարչապետի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերի գործարքները:

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա ընտանիքը,  գաղտնի կերպով Մեծ Բրիտանիայում մասնակցել են անշարժ գույքի գործարքներին, որոնց գումարը գերազանցել է 400 միլիոն ֆունտ ստերլինգը։

  «Այս բացահայտումները կարող են գլխացավանք դառնալ բրիտանական կառավարության համար, որովհետեւ Ալիեւները, ըստ երեւույթին, 31 միլիոն ֆունտ ստերլինգի շահույթ են ստացել՝ Լոնդոնի իրենց գույքերից մեկը վաճառելով Crown Estate ընկերությանը, որը պատկանում է թագավորական ընտանիքին եւ տնօրինվում է Մեծ Բրիտանիայի Գանձապետարանի կողմից», -գրում է BBC֊ն:

Հայաստանը եւս անմասն չի մնացել, արտահոսած փաստաթղթերում կան նաեւ ընկերությունների վերջնական շահառու սեփականատեր (ultimate beneficial owner, UBO) հանդիսացող հայերի անուններ, այդ թվում՝ պաշտոնյաների ու գործարարների, նրանց փոխկապակցված անձանց: Հայաստանից հետաքննությունն արել է  Հետքը:

Հոդվածն այստեղ

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…