Հայտնաբերվել են պատմական Արտաշատ մայրաքաղաքի սյունակապ պալատի մնացորդներ

Artadhat

 ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է սյունակապ կառույց: 

ՀՀ ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են պեղավայր՝ տեղում ծանոթանալու, սյուների հիմքերն ուսումնասիրելու, հետագայում դրանց պահպանման հնարավոր միջոցները քննարկելու նպատակով։ Պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը: 

Ըստ արշավախմբի ղեկավար Մ․ Զարդարյանի՝ հայտնաբերված կառույցը սյունակապ է և հանդիսանում է պատմական Արտաշատ մայրաքաղաքի կառույցներից մեկը։ Հայտնաբերվել են 4 սյան խարիսխներ, իսկ մնացած սյուների հետքերը դեռ հողի շերտի տակ են: Համաձայն արշավախմբի ուսումնասիրությունների՝ նշյալ կառույցը ունի մի քանի մշակութային շերտեր, որոնք թվագրվում են հեթանոսության ժամանակաշրջանով՝ մ․թ․ա. 2-1 դդ. և մ․թ․ 1-2-րդ դդ․, իսկ ամբողջական ուսումնասիրությունից հետո այն հնարավոր կլինի թանգարանացնել՝ ստեղծելով Հայաստանում նախադեպը չունեցող զբոսաշրջային վայր՝ համայնքում ենթակառուցվածքների ստեղծմամբ։ 

Այսպիսով, քննարկվել են հուշարձանի պահպանման և թանգարանացման՝ օրենքով սահմանված հնարավորությունները, և որպես վերջնական որոշման ընդունման ժամկետ՝ սահմանվել է առաջիկա 2 շաբաթը։

Հիշեցնենք, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Արտաշես Ա-ի կողմից Ք․ ա. 189-188 թթ․ 12 մեծ ու 1 փոքր բլրի վրա, որոնցից մեկի վրա այժմ գտնվում է Խոր Վիրապ վանական համալիրը։ Հնագիտական պեղումներն սկսվել են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում և ընդհատումներով շարունակվել են անկախության տարիներին: Այդ ընթացքում հայտնաբերվել են բաղնիքների մնացորդներ, դրանց խճանկարները, մետաղադրամներ, տարբեր կառույցների և դրանց էլեմենտներ, որոնց մի մասն ուսումնասիրվել և թանգարանացվել է, իսկ մյուս մասը դեռևս ուսումնասիրման փուլում է թե՛ տեղացի, թե՛ արտասահմանյան մասնագետների կողմից։ 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…