Ավարտվել է խարդախությամբ 445.830 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

mec gumar

   ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել պարզվել և հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչը քենակալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Արմավիրի մարզում հողատարածքներ ձեռք բերելու, դրանցում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու, այն է՝ դեղձի այգիներ հիմնելու, կոնյակի գործարան կառուցելու և կոնյակ արտադրելու շուրջ, և իր կողմից առաջարկված ու համատեղ մշակված բիզնես-ծրագիրն իրագործելու պատրվակով, 2018թ. նոյեմբերից մինչև 2019թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, ստացել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Որպեսզի առավել արժանահավատ լինի ներկայացված բիզնես-առաջարկը, էջմիածնի բնակիչը, քենակալին տվել է այլ անձանց պատկանող անշարժ գույքի գրանցման վկայականներ և խաբելով, թե, իբր, դրանք ձեռք է բերել՝ բիզնես-ծրագրում ծախսեր կատարելու նպատակով անշարժ գույքերի գրավադրմամբ բանկերից վարկեր ստանալու համար, պահանջել և հետ է ստացել դրանք, ինչից հետո իր կնոջ անվամբ, 100 տոկոս բաժնեմասի սեփականության իրավունքով, գրանցել է ՍՊ ընկերություն, որի տնօրեն ձևակերպվել է ինքը և դեղձից կոնյակ ստանալու հեղինակային իրավունքը նշված ընկերության անվամբ գրանցելու հետ կապված վճարումներ կատարելու պատրվակով պահանջել և քենակալից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար:

Քննությամբ պարզվել է, որ Էջմիածնի բնակիչը նշված ժամանակահատվածում քենակալից մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 445.830 ԱՄՆ դոլար գումար, որը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ հափշտակել է՝ բիզնես-ծրագրով նախատեսված որևէ գործարք և ծախս չկատարելով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էջմիածնի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…