Աշխարհի «ամենաազդեցիկ» անձնագրերի ցանկը

Andznagrer

 Բրիտանական «Henley & Partners» ընկերությունը հրապարակել է աշխարհի «ամենաազդեցիկ» անձնագրերի ցանկը։ Ըստ այդմ՝ ցանկի առաջին հորիզոնականում տեղ են գտել Ճապոնիան և Սինգապուրը։ Այս երկրների քաղաքացիները առանց վիզայի կարող են մեկնել 192 երկիր։

2006 թվականից կանոնավոր կերպով հրապարակվող «Henley» անձնագրային ինդեքսում Թուրքիան այս տարի զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը։ Թուրքիայի քաղաքացիներն առանց վիզայի կարող են ճամփորդել աշխարհի 110 երկրներում։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։

Աշխարհի «ամենաազդեցիկ անձնագրերի ցանկի լավագույն տասնյակը, նախորդ տարվա համեմատ, գրեթե չի փոփոխվել։ Գերմանիան և Հարավային Կորեան զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը, Ֆինլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը և Իսպանիան՝ երրորդ։

Լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել նաև Ավստրիան, Դանիան (4-րդ), Ֆրանսիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Շվեդիան (5-րդ), Բելգիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան (6-րդ), Չեխիան, Հունաստանը, Մալթան, Նորվեգիան, Անգլիան, ԱՄՆ-ը (7-րդ), Ավստրալիան, Կանադան (8-րդ), Հունգարիան (9-րդ), Լիտվան, Լեհաստանը և Սլովակիան (10-րդ)։

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…