Արցախի փողոցում՝ «Մուշ» մոթելի հարևանությամբ, քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է պատառաքաղով վնասել իրեն

Pataraqaghov

 Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արցախի փողոցում՝ «Մուշ» մոթելի հարևանությամբ, բարձրացել է ծառը և սպառնում է պատառաքաղով վնասել իրեն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից։ Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ոստիկաններն ու փրկարարները տևական ժամանալ բանակցություններ են վարել մոտ 30-35 տարեկան տղամարդու հետ, ով իջել է ծառից, որտեղից էլ տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին; Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է տղամարդու ինքնությունը; 

 shamshyan.com 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…