«ԱԺ-ի հայտարարությունից իմացա, որ ամուսինս գալիս է»․ Գերությունից վերադարձած զինծառայող Արթուր Դավիդյանի կինն ու երեխաները հանդիպել են նրան. Նա արդեն տանն է

Ekel e tun

 Ադրբեջանն օրերս Հայաստան վերադարձրեց ևս մեկ գերեվարվածի՝ պայմանագրային զինծառայող Արթուր Դավիդյանին։ Նշենք, որ զինծառայողն անհետացել էր օգոստոսի 22-ին՝ Սև Լճի հատվածից, սակայն նրա գերեվարված լինելու փաստը Ադրբեջանն այդպես էլ չէր հաստատել։

Արթուր Դավիդյանի կինը՝ Հասմիկ Աբգարյանը, Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ ամուսինը առողջական տեսանկյունից Հայաստան է վերադարձել նորմալ վիճակում և արդեն հանդիպել է երեխաներին, որոնք տեղյակ էին իրենց հոր անհետացումից։ Հայրիկն արդեն տանն է։ 
«Արտաքին տեսքը նորմալ է, ամեն ինչ նորմալ է իր հետ։ Համոզված եմ, որ մյուս բոլոր գերիներին բերելու համար էլ կառավարությունը ջանքեր գործադրում է։ Համացանցում տարածվել էր տեղեկատվություն, թե իմ ամուսնուն Ադրբեջանը վերադարձրել է, որովհետև Հայաստանը թույլատրել էր, որ ադրբեջանական օդանավն իր տարածքով անցնի, բայց դա սուտ է, մենք նման տեղեկատվություն չունենք։ Ես իմ ամուսնու գալու մասին իմացա, երբ ԱԺ-ում այդ մասին հայտարարվեց»,- ասաց Արթուր Դավիդյանի կինն ու հավելեց, որ շնորհակալ է ՀՀ կառավարությունից, պաշտպանության նախարարությունից ու ԱԱԾ-ից իր ամուսնուն հայրենիք վերադարձնելու նպատակով գործադրած ջանքերի համար։  

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Ադրբեջանը ևս մեկ գերի է վերադարձնում Հայաստան՝ Արթուր Դավիդյանին։ Այդ նույն օրը Ադրբեջանը տեղեկություն էր տարածել, որ Բաքու-Նախիջևան օդային կապն այլևս իրականացվում է Հայաստանի տարածքով:

Հիշեցնենք, որ ըստ ՊՆ հաղորդագրության՝ օգոստոսի 22-ին մառախուղի պատճառով Սև լճի տարածքից մոլորվել էր զինծառայող Արթուր Դավիդյանը։ Եվ Ադրբեջանը թեպետ չէր հաստատում նրա գերեվարված լինելու փաստը, այնուամենայնիվ զինծառայողի կինը՝ Հասմիկ Աբգարյանը, ահազանգել էր Civic.am-ի խմբագրություն և համոզմունք հայտնել, որ ՀՀ տարածքից ադրբեջանցի զինծառայողներն առևանգել են Արթուր Դավիդյանին։
 
Նարա Մարտիրոսյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…