Արտառոց դեպք Շիրակի մարզում․ աղջիկը մորը հոգեմետ դեղերով սպանել է, ապա ինքն է հոգեմետ դեղերով ինքնասպանության փորձ արել

Degherov spanel e

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի և 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ, հոկտեմբերի 9-ին, Գյումրի քաղաքի Մուշ 2-րդ թաղամասի բնակիչ 84-ամյա Ցողիկ Մադոյանի սպանության և Գյումրի քաղաքի բնակիչ 56-ամյա Կարինե Մադոյանի ինքնասպանության փաստով։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 26-ին Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2-րդ թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկից իրենց մոտ են տեղափոխվել վերջիններս։  Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն բացատրություն տալու։ Օրեր անց, հոկտեմբերի 2-ին, Ց․ Մադոյանը «Գյումրի» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է։  Նյութերի նախապատրաստման ընթաքում որոշ հանգամանքներ են ի հայտ գալիս, ինչից հետո սպանության և ինքնասպանության փաստով հարուցվում է քրեական գործ։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Կ․ Մադոյանը, ով մահացած Ց․ Մադոյանի աղջիկն է, մորը մեծ քանակի հոգեմետ դեղեր է խմեցրել, որից հետո ինքն է մի քանի հոգեմետ դեղեր խմել։  

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…