Հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը

Toprakner

 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը

Պլաստիկը բնության համար դժվարամարս է ու հակառակ դրան, մարդկության կողմից խիստ առատ սպառվող: Տարեկան մոտ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ են օգտագործում ամբողջ աշխարհում: Դրանց մի մասը չի վերացվում՝ կուտակվում է օվկիանոսում, մնում ցամաքում ու զգալի վնաս հասցնում թե կենդանական ու բուսական աշխարհին, թե մարդու առողջությանը:

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ Ամանորից հետո Հայաստանը կարգելի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիկենային տոպրակների վաճառքը: Օրենսդրական փոփոխություններն արված են, տնտեսվարողների հետ աշխատանք տարվում է, և պետք է ամեն ինչ անել 2022 թվականի հունվարից օրենքի պահանջները պատշաճ կարգով կատարելու համար:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…