«Էրդողանը խուճապի մեջ է, նա ինքն իրեն կոչնչացնի». թուրք նախկին նախարար

Erdogan

  Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Սադեթթին Թանթանը երկրի քաղաքական ընդդիմությանը խորհուրդ է տվել բանավեճի մեջ չմտնել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա պարզապես նշել է, որ եթե ընդդիմությունը չխոսի, Էրդողանը կինքնաոչնչանա։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ այս մասին իր սյունակում գրում է թուրքական «Sözcü» թերթի լրագրող Սայգը Օզթյուրքը։ Վերջինս հատվածներ է ներկայացրել Սադեթթին Թանթանի հետ ունեցած իր զրույցից։

«Եթե ընդդիմությունը չխոսի, ԱԶԿ-ի ղեկավարը կինքնաոչնչանա։ Նա այս պահին խուճապի մեջ է։ Արևմուտքից աջակցություն է խնդրում, ապրում է խալիֆայության պատրանքով։ Շատ մեծ հարստություն է կուտակել։ Գիտի, որ չի կարողանալու վայելել այդ հարստությունը։ Նրան ոտքի վրա պահում են միայն ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու խոսնակները»,- շեշտել է Թանթանը։

Նախկին նախարարը նաև նշել է, որ ԱԶԿ-ի ներսում պայքար է գնում իշխանության համար։ Նա մասնավորապես ընդգծել է, որ Էրդողանը ընդդիմությանը «մի՛ ձգտեք իշխանության» ասելիս, իրականում ուղերձ է հղում նաև իր կուսակցական գործընկերներին։ Ըստ Թանթանի՝ Էրդողանը այդպիսով հասկացնել է տալիս, որ պետք չէ հեռանալ իրենից, քանի որ իր ձեռքից իշխանությունը որևէ մեկը չի կարող վերցնել։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…