Տարածաշրջանային ընդհանուր սպառնալիքների պարագայում ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտություն կա․ Կարեն Անդրեասյանն ընդունել է ԻԻՀ դատախազին

IIH

 Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

Նախարարը կարևորել է հայ-իրանական բազմադարյա մշակութային կապերի ազդեցությունը փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված ներկայիս հարաբերությունների վրա և ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ ուղղված քրեակատարողական համակարգի բարեփոխմանը, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության, դատաիրավական համակարգի ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումներին՝ շեշտելով իրանցի գործընկերների հետ  լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, անդրադառնալով երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, նշել, որ  տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում Իրանն ու Հայաստանը ավելի սերտ պետք է համագործակցեն։

Նախարար Անդրեասյանը, համակարծիք լինելով իրանցի գործընկերոջ հետ, վերահաստատել է նման ծանր փորձությունների շրջանում, տարածաշրջանային ընդհանուր սպառնալիքների պարագայում ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունն ու պատրաստակամություն է հայտնել այդ գործում ներդնելու իր ողջ ջանքերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական բնագավառում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել փոխգործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններին:

Հանդիպման ավարտին Իրանի գլխավոր դատախազը Հայաստանի արդարադատության նախարարին հրավիրել է Իրան․ Կարեն Անդրեասյանն ընդունել է հրավերը և գլխավոր դատախազին խնդրել Իրանի արդարադատության նախարարին փոխանցել Հայաստան այցելելու իր հրավերը։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…