Հրաձգությունը 1 ժամ է տևել. դադարեց, երբ ռուս խաղաղապահները բարձրացան դիրքեր. Հարավի գյուղապետ

Hradzqutyun

  Այսօր համեմատաբար խաղաղ է, կրակոցի ձայներ չենք լսել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հարավ գյուղի գյուղապետը՝ Անդրանիկ Ղազարյանը:

Վերջինս նշեց, որ երեկ տեղի ունեցած հրաձգությունը մոտավորապես 1 ժամ է տևել, իսկ այն դադարել է միայն այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահներն են բարձրացել դիրքեր. «Դրանք դադարել են այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահները բարձրացել են դիրքեր՝ մեր տղաների մոտ: Այնտեղ մնացել են 15-20 րոպե հետո իջել են»,- ասաց գյուղապետը:

Մեր այն հարցին, թե արդյոք տվյալ դիրքը այսօր ևս բարձրացել են խաղաղապահները, Անդրանիկ Ղազարյանը պատասխանեց, որ այդ դիրքը այսօր դեռ չեն բարձրացել, բայց անցել են գյուղով՝ երևի կգան կբարձրանան:

Նա ասաց, որ չնայած կրակոցները պարզ լսվում էր ամբողջ գյուղում, ժողովրդի մոտ որևէ խուճապ չկար. «Պարզ լսվում էին ձայները, քանի որ խաղաղ բնակչությունից թշնամու դիրքերի հեռավորությունը ընդամենը 2 կմ է: Ադրբեջանցիները տեղակայված են գյուղի դիմացի սարի վրա, իրենք էլ մերոնք էլ մեկ գծի վրա են»,- շեշտեց Անդրանիկ Ղազարյանը: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է, եւ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

Զվարթ Պետրոսյան

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…