Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Razmavari purak

 ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» հեռացվել են բոլոր մանեկեններն ու սաղավարտները. գրում է 1lurer-ը:

Նման արձանագրումը վկայում է, որ Ադրբեջանը սկսում է տեղի տալ Հայաստանի և միջազգային հանրության պահանջներին: Չնայած դրան՝ ի սկզբանե Հայաստանի պահանջը եղել է «ռազմավարի պուրակի» ամբողջական փակումը:

Հիշեցնենք, որ Հաագայի դատարանն այսօր սկսել է քննել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը: 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…