Ադրբեջանը հայտարարել է, թե «համարժեք կպատասխանի սահմանազատման և սահմանագծման հարցում ՀՀ-ի ցանկացած դրական քայլին»

Bayramov

   Բաքուն համարժեք կպատասխանի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում Երևանի ցանկացած դրական քայլին: Այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Կատարի իր գործընկեր Մուհամեդ բեն Աբդելռահման ալ-Թանիի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

 «Ադրբեջանը հանդես է գալիս հետկոնֆլիկտային հարաբերությունների [Հայաստանի հետ] աստիճանական կարգավորման օգտին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա:  Չափազանց կարևոր է սկսել միջազգայնորեն ճանաչված սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը երկու երկրների միջև և լուծել այդ հարցերը։ Ադրբեջանն ուշադիր հետևում է այս ուղղությամբ գործընթացներին: Բոլորը կարող են վստահ լինել, որ հակառակ կողմից ցանկացած դրական քայլ մեր կողմից համարժեք կընկալվի, և մեր կողմից դրական քայլեր կձեռնարկվեն»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Բայրամովը նշել է ԼՂ հարցով եռակողմ հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը, որոնք ստորագրվել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից, մասնավորապես՝ տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին համաձայնագիրը: Նրա խոսքով՝ միայն այս դեպքում է հնարավոր երկու երկրների միջև «նորմալ, բարիդրացիական հարաբերություններ» զարգացնել և ապահովել տարածաշրջանում հանգիստ ու  կանխատեսելի իրավիճակ:

Related Posts

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ…