Էրդողանի պնդմամբ՝ Թուրքիային առաջարկվել է F-35-երի փոխարեն գնել F-16 կործանիչներ

F16

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ-ն թուրքական կողմին  առաջարկել է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ: Ըստ նրա՝ Վաշինգտոնի կողմից հիշյալ առաջարկը Թուրքիային արվել է  նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից Անկարային դուրս թողնելուց հետո: Իսկ մինչ այդ Թուրքիան ԱՄՆ-ին վճարել էր 1.4 մլրդ դոլար F-35-ներ ձեռք բերելու համար:

 «Խոսքը 1.4 մլրդ դոլարի մասին է, որը մենք վճարել ենք F-35-ի համար: ԱՄՆ-ն, ի պատասխան այդ վճարման, մեզ նման առաջարկ է արել: Մենք նրանց ասել ենք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկիրը պաշտպանենք: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր օդային նավատորմը միշտ պատրաստ լինի: Մենք երկխոսության մեջ ենք, որպեսզի լուծենք այդ խնդիրը»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Ria.ru-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչների գնման, ինչպես նաև այդ տիպի 80 մարտական ինքնաթիռների արդիականացման խնդրանքով։

Աղբյուր`    Ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…