ՍՊԸ օպերատորը կրակոցներ է արձակել ՍՊԸ որակավորող, իր նախկին կնոջ ուղղությամբ

Knojn e krakel

    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 16-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ոստիկանության Կոտայքի բաժին  անհափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 44 շենքում կրակոցներ են հնչել։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչները, ձեռնակելով անհրաժեշտ օպերատիվ գործողություններ, պարզել են, որ այդ օրը, ժամը 16։30-ի սահմաններում նշված շենքի 3-րդ հարկի մուտքում նույն միկրոշրջանի բնակիչ՝ 43-ամյա Վազգեն Միքայելյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ատրճանակով կրակել է նույն միկրոշրջանի բնակիչ՝ 39-ամյա Լյուդմիլա Ա-ի ուղղությամբ։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ձախ ոտքի ազդրի հատվածում վնասվածք է ստացել։ Վնասվել է նաև մուտքի էլեկտրական լամպը՝ այն կոտրվել է։  Անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչները տաք հետքերով հայտնաբերել են Վազգեն Մ-ին, ում մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակը։  Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վազգեն Մ-ն և Լյուդմիլա Ա-ն նախկին ամուսիններ են և աշխատում են ՍՊԸ-ներից մեկում. Վազգեն Մ-ն՝ որպես օպերատոր, իսկ Լյուդմիլա Ա-ն՝ որպես որակավարող։ 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…