Պուտինը պատմել Է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության մասին

Putin

   Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-հայկական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել Է, որ երկու երկրների միջեւ ստեղծվել Է բովանդակալից երկխոսություն եւ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն. համապատասխան հեռագիրը հրապարակվել Է Կրեմլի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 «Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության եւ  փոխադարձ հարգանքի բազմադարյան ավանդույթների վրա, կրում են դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջեւ ստեղծվել Է բովանդակալից քաղաքական երկխոսություն, տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն: Ռուս-հայկական կապերի զարգացման գործում նշանակալի դեր Է խաղում միջտարածաշրջանային կոոպերացիան, որը թույլ Է տալիս իրականացնել փոխշահավետ նախագծերը տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար եւ բազմաթիվ այլ ոլորտներում»,-ասվում Է հեռագրում:

 Պուտինը կարեւոր Է համարել, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիական, փորձագիտական եւ գործնական շրջանակները կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցերը եւ նշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները:

 «Ակնկալում եմ, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ոգով, մեկնարկ կտա նոր նախաձեռնությունների, որոնք կօժանդակեն ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաեւ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը եվրասիական տարածությունում»,-հավելել Է Ռուսաստանի նախագահը՝ հաջողություններ մաղթելով համաժողովի մասնակիցներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…