«Մարդկության ճակատագիրը չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի բուռ երկրների ողորմությանը». Էրդողան

Erdoghan

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է հանդես եկել Երկրորդ աշխարհամարտից հետո առաջացած աշխարհակարգին:

Նա կարծում է, որ աշխարհի ճակատագիրը չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ երկրների» ողորմությանը:

«Մարդկության ճակատագիրը չի կարող և չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի բուռ երկրների ողորմությանը: Մինչ աշխարհը փոխվում է, և դիվանագիտությունը, առևտուրը և միջազգային հարաբերությունները արմատական վերափոխումների են ենթարկվում, անհնար է պատկերացնել, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մնում է նույնը: Փոփոխությունների պահանջներին ականջ չդնելը նշանակում է համառորեն փորձել պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջացած ստատուս քվոն», — ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անգոլայի խորհրդարանում:

Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ ներառելով նոր երկրներ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…