Բժիշկները Չեխիայի նախագահին անգործունակ են ճանաչել

Angorcunak

 Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չի կարող կատարել իր պարտականությունները առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը: Նա վկայակոչել է Պրահայի զինվորական համալսարանական հիվանդանոցի եզրակացությանը, որտեղ Զեմանը բուժում է ստանում մոտ երկու շաբաթ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Զեմանի առողջական վիճակի վերաբերյալ երկարաժամկետ կանխատեսումը «ծայրահեղ անորոշ» է, և առաջիկա շաբաթներին նրա աշխատանքի վերադառնալը «քիչ հավանական է», ասել է Չեխիայի Սենատի ղեկավարը: Հոկտեմբերի 10-ին ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունված 77-ամյա Զեմանի ճշգրիտ ախտորոշումը չի բացահայտվում, սակայն չեխական ԶԼՄ-ները գրում են, որ հոսպիտալացումը կարող է կապված լինել լյարդի խնդիրների սրման հետ: Երկրի ղեկավարը տառապում է շաքարախտով, նա տեղաշարժվում է սայլակով: Նախագահի պարտականությունները Չեխիայում հիմնականում արարողակարգային բնույթ են կրում: Այնուամենայնիվ, Զեմանի հոսպիտալացումը տեղի է ունեցել  քաղաքական կարևոր պահի․ նախագահի բացակայությունը խոչընդոտում է նոր կառավարության ձևավորմանը: Այժմ խորհրդարանը պետք է որոշի նախագահի լիազորությունները պետության այլ ներկայացուցչի փոխանցելու հարցը, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ: Տաթև Ֆռանգյան

 factor.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…