ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի խոսքերը

Peskov

 Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նվիրյալ անդամ է և հավատարիմ է ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այն խոսքերը, որ աշխարհի ճակատագրերը չպետք է որոշեն Երկրորդ աշխարհամարտում «մի խումբ հաղթողներ» ։Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

 Պեսկովը նաև հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինն օրերս ՄԱԿ-ի ԱԽ անդամ 5 երկրներին կոչ է արել միավորվել՝ մարդկության դեմ կանգնած մարտահրավերները քննարկելու համար։

 Այսօր Անգոլա կատարած այցի ժամանակ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է ՄԱԿ-ում վետոյի իրավունք ունեցող երկրների թիվն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Հիշեցնենք, որ հիմա այն կիրառելու իրավունք ունեն միայն ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը։ Էրդողանն ասել է, թե քաղաքականության իրականացումը չի կարելի թողնել ֆաշիզմը հաղթած խմբի վրա։

 Նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում այս ինստիտուտը որոշակի վերատեսության ենթարկելու այլ առաջարկներ ևս եղել են, սակայն պոտենցիալ  թեկնածուները  G4-ի մեջ մտնող երկրներն են՝ Գերմանիա, Բրազիլիա, Հնդկաստան և Ճապոնիա։

Հավելենք, որ Էրդողանի այս խոսքերը քննադատության ալիք են առաջացրել ՌԴ-ում։

Մասնավորապես, սենատոր Վլադիմիր Ջաբարովը Անկարային զգուշացրել է համաշխարհային աշխարհակարգի դեմ ոտնձգությունների մասին և ավելացրել, որ Թուրքիան վերջին տարիներին ոչինչ չի արել «համաշխարհային նվաճումների» ուղղությամբ։

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…