Ռուսական ընկերությունը շահել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծման մրցույթը

Metro

   Երևանի քաղաքապետարանը հաստատում է այն տեղեկությունը, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե կայարանի շինարարության, այլ նախագծման մրցույթը շահելու մասին է:

Թե ինչքա՞ն կտևեն կայարանի նախագծման աշխատանքները՝ քաղաքապետի մամուլի քարտուղարը դժվարանում է ասել՝ պարզաբանելով, որ գործընթացը ՀՀ կառավարությունն է իրականացնում, իսկ քաղաքապետարանը զուտ տեխնիկական միջնորդի դեր է խաղում գործընթացում:

Քաղաքապետի մամուլի խոսնակը մեկնաբանեց նաև այն հարցը, թե ըստ քաղաքապետարանի ծրագրերի՝ մոտավոր ե՞րբ է նախատեսվում շահագործման հանձնել Աջափնյակի մետրոյի կայարանը:

«Այդպիսի կոնկրետություն այդ հարցում դժվար է մտցնել: Գործընթացը առանց այդ էլ շատ է ձգձգվել: Բայց փաստն այն է, որ գործը, համենայն դեպս, ընթացքի մեջ է», — պատասխանեց Կարապետյանը:

«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը «Սպուտնիկ Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ կայարանի նախագծման աշխատանքները կտևեն մեկուկես տարի, սակայն եթե Հայաստանի կառավարությունը հավանություն տա առաջարկին՝ ընկերությունը ակտիվ և դիվերսիֆիկացված կաշխատի նախագծումը մի քանի փուլի բաժանելու և տարատեսակ շինարարական աշխատանքները սկսելու համար։

Միևնույն ժամանակ, ըստ Աբրամսոնի՝ «Մետրոգիպրոտրանսը» պատրաստ է 500 մլն դոլարի ներդրում անել ընդհանուր Երևանի մետրոպոլիտենի զարգացման մեջ:

Աջափնյակի մետրոյի կայարանը պետք է տվյալ վարչական շրջանը կապի «Բարեկամություն» կայարանի հետ և շահագործման դեպքում էապես կթեթևացնի երթևեկությունը քաղաքում:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ներկայումս ունի 10 կայարան և ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ: Մետրոյի վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, շահագործվում է 33-ը։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…