ԱՄՆ Պետքարտուղարությունը բացահայտում է Էրդողանի սուտը F-16 կործանիչների վերաբերյալ

Suty

  ԱՄՆ-ը չի հաստատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնն Անկարային առաջարկել է վաճառել  F-16 կործանիչներ։ Վաշինգտոնում նշել են, որ ինքնաթիռների գնման ֆինանսական առաջարկ չեն արել Թուրքիային, հաղորդում է Duvar-ը։ «Մենք ձեզ առաջարկում ենք Թուրքիայի կառավարությանը դիմել՝ խոսելու նրանց պաշտպանական գնումների ծրագրերի մասին։ Ինչ կարող եմ ասել՝ այն է, որ ԱՄՆ-ն Թուրքիային F-16-ի մասով որևէ ֆինանսական առաջարկ չի արել»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ։ Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է  վաճառել F-16 կործանիչներ՝ F-35-ի ծրագրում ներդրումների դիմաց, որից Անկարան հեռացվել է Ռուսաստանից պաշտպանական համակարգեր գնելու պատճառով։ «1․4 մլրդ դոլար մենք վճարել ենք F-35-ի համար, և ԱՄՆ-ն առաջարկեց վճարը վերադարձնել այդպիսի առաջարկով»,- ասել էր Էրդողանը՝ հավելելով․ «Այդ առնչությամբ մենք ասացինք, որ եկեք ձեռնարկենք այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են՝ մեր երկրի պաշտպանական կարիքները բավարարելու համար»։ Ավելի վաղ էլ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին՝ 40 հատ F-16 կործանիչ գնելու համար։ Էմմա Չոբանյան

factor.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…