Տիգրան Կարապետյանը կորոնավիրուսային ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Karapetich

«ԱԼՄ հոլդինգ»-ի և Ժողովրդական կուսակցության նախագահ, քաղաքական գործիչ Տիգրան Կարապետյանն այժմ գտնվում է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում:

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Նրա խոսքով՝ Կարապետյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Շտապօգնության մեքենայով նրան երեկ են տեղափոխել հիվանդանոց»,- ասաց Դանիելյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ Կարապետյանը օրեր առաջ կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում էր ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Դուրս գրվելուց հետո նրա վիճակը կրկին վատացել է, և նա տեղափոխվել է Հերացի համալսարանական հիվանդանոց, որտեղ նրան թեստավորել են քովիդի դեմ, և թեստի պատասխանը կրկին դրական է եղել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասաց՝ տեղյակ չի եղել, որ Կարապետյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում է բուժում ստացել՝ ընդգծելով. «Անձը ԲԿ-ից դուրս է գալիս առողջացած: Չեմ կարող ասել՝ իր մոտ կրկնավարա՞կ է, թե՞ ոչ»:

Մերի Խաչատրյան

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…