ԶՊՄԿ-ի նախկին բաժնետերը դատի է տվել նոր բաժնետեր Միխայիլ Զուրաբովին․ պահանջում է անօրինական ճանաչել Կառավարության հետ գործարքը

ZMPK

  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր, Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն անօրինական է համարում ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատի 60 տոկոսի ձեռքբերման գործարքն ու դիմել է դատարան՝ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Արդյունաբերական ընկերության դեմ՝ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջով․ այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։

Նշենք, որ «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը Civic.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել և կոմբինատի խոշոր բաժնետեր Ռոման Տրոցենկոյին պատկանող բաժնետոմսերի 45%-ի վրա դրվել է արգելանք․ նա պատասխանեց, որ այս պահին նման տեղեկություն չունի և դատարանից սպասում է ծանուցման։

civic.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…