Էրդողանը հանձնարարել է 10 երկրների դեսպաններին արտաքսել

Artaqsum

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ին հրահանգել է անցանկալի անձ հայտարարել 10 երկրների դեսպաններին, այդ թվում ՝ ԱՄՆ-ին, որոնք կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Կավալային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ես հանձնարարել եմ մեր արտգործնախարարին անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ 10 դեսպանները պերսոնա նոն գրատա հայտարարվեն», – ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Էսկիշեհիր քաղաքում: Հիշեցնենք, որ տասը երկրների դեսպանատներ կոչ էին արել Թուրքիային ազատ արձակել Կավալային: Կոչով հանդես էին եկել Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի դեսպանատները։ Օսման Կավալան հայտնի թուրք իրավապաշտպան է,  Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որն աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերի։ 2020 թվականի փետրվարին թուրքական դատարանը արդարացրել էր Կավալային՝ կառավարության տապալելու փորձին մասնակցելու գործով, բայց նույն օրը Ստամբուլի դատախազությունը ձերբակալման նոր հրաման էր արձակել: Նոր մեղադրանքներ էին առաջադրվել Կավալայի դեմ, այս անգամ ՝ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու համար:

 factor.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…