Դեսպանների արտաքսումը լուրջ հետևանքներ կունենա և պատճառ կդառնա նոր խնդիրների. Աբդուլլահ Գյուլ

Vtarum

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 օր առաջ հայտարարել էր, որ երկրի արտգործնախարարությանը կարգադրել է անցանկալի անձ հայտարարել թուրք իրավապաշտպան, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրի դեսպաներին։

Էրդողանի այդ հայտարարությունը քննարկումների պատճառ է դարձել նաև Թուրքիայի ներսում: Թեմային արձագանքել են Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ու նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Մի շարք երկրներ արդեն հասցրել են իրենց մտահոգությունը հայտնել խնդրի առնչությամբ: 

Գյուլը, Էրդողանի հայտարարությունը համարելով անընդունելի, նշել է, որ դեսպանները միայն կատարում էին իրենց երկրի ղեկավարության հրամանը և նրանք չպետք է անձամբ պատասխանատվություն կրեն: Գյուլի կարծիքով դեսպանների արտաքսումը լուրջ հետևանքներ կունենա և պատճառ կդառնա նոր խնդիրների:

Ըստ նրա՝ չի կարելի թույլ տալ, որ այս խնդիրը վերածվի ճգնաժամի, քանի որ դա չի բխում ոչ մի երկրի շահից: Գյուլի կարծիքով հարցը պետք է վստահել Թուրքիայի արտգործնախարարությանը: Չպետք է թույլ տալ, որ իրավիճակը հասնի այնպիսի մի կետի, որից ետ կանգնել այլևս հնարավոր չլինի:

Մինչ այդ էլ Թուրքիայի նախագահի հայտարարությունը դատապարտել էր Դավութօղլուն՝ նշելով, որ դա կարող է դառնալ Թուրքիայի պատմության դիվանագիտական ամենամեծ  ճգնաժամը:

 

ermenihaber.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…