Սա կոշտ արձագանք է նախագահ Էրդողանի կողմից։ Սա շատ ցավալի իրավիճակ է. Ֆինլանդիայի վարչապետն արձագանքել է

Finlandia

  Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որով նա հանձնարարել էր արտգործնախարարությանը «անցանկալի անձ» /personae non gratae/ ճանաչել Անկարայում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող 10 երկրի դեսպանի, քանի որ վերջիններս կոչ էին արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային։

«Սա կոշտ արձագանք է նախագահ Էրդողանի կողմից։ Սա շատ ցավալի իրավիճակ է։ Մենք կարևոր ենք համարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ հարգանքի դրսևորումն ու դրանց կիրառումը։ Այդ իսկ պատճառով կոչ ենք անում ազատ արձակել այդ իրավապաշտպանին»,-նշել է Սաննա Մարինը։

Ֆինլանդիայի վարչապետը նաև հայտարարել է, որ իրենք այդ հարցի առնչությամբ կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ, ուստի վերջնական եզրակացության գալուց առաջ սպասում են Անկարայից լրացուցիչ տեղեկությունների։ Ավելի վաղ նույնաբնույթ հայտարարություն էր արել նաև Դանիայի արտգործնախարարը։ Պաշտոնական Օսլոն հայտնել էր, սակայն, որ շարունակելու են Թուրքիային կոչ անել պահպանել օրենքի գերակայությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Անկարայում Գերմանիայի, ԱՄՆ-ի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել և կոչ արել ազատել 4 տարի շարունակ բանտում գտնվող իրավապաշտպան Օսման Քավալային։

Դեսպանները հաջորդ օրը կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ և զգուշացվել, իսկ հոկտեմբերի 21-ին Թայիփ Էրդողանը հայտարարել էր․ «Մենք չենք կարող մեզ շքեղություն թույլ տալ սրանց հյուրընկալել մեր երկրում»։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 23-ին, Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիայի արտգործնախարարին հանձնարարել է «անցանկալի անձինք» հայտարարել այդ երկրների դեսպաններին։

ermenihaber.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…