Գերմանական մամուլ. «Եկել է Էրդողանին կարմիր քարտ ցույց տալու ժամանակը»

Karmir qart

 Թուրքիայում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող 10 երկրի դեսպանի՝ Օսման Քավալային ազատ արձակելու մասին կոչից հետո առաջացած ճգնաժամը լայնորեն լուսաբանվում է գերմանական մամուլում։ Հրապարկվող հոդվածներում գերակշռում են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդեգրած դիրքորոշումը քննադատող մեկնաբանությունները։

Այս մասին գրում է «Deutsche Welle»-ի թուրքերեն ծառայությունը՝ հայտնելով, որ դիվանագիտական ճգնաժամին անդրադարձել են «Süddeutsche Zeitung»,«Mittelbayerische Zeitung», «Südwest Presse» և այլ թերթեր։

«Südwest Presse» թերթում տեղ գտած մեկնաբանության մեջ մասնավորապես նշվել է, որ Եվրոպական միությունը (ԵՄ) պետք է ավելի կոշտ քաղաքականություն վարի Թուրքիայի հարցում։

«Ոչ միայն դաշնային կառավարությունը, այլև որպես մեկ ամբողջություն՝ ԵՄ-ն Թուրքիայի հետ հարաբերություններում մեծ խնդիրների է բախվում։ Թուրքիային խաղաղեցնելու ջանքերը և զիջումներով եվրոպական արժեքներին ինտեգրել փորձելու հույսը ևս մեկ անգամ ի չիք դարձան։ Էրդողանն իր ճանապարհով է գնում ու Թուրքիային հեռացնում է Եվրոպայից և ժողովրդավարությունից։ Եկել է Էրդողանին կարմիր քարտ ցույց տալու ժամանակը»,- նշվել է մեկնաբանությունում։

Դրանում ընդգծվել է, որ ԵՄ-ն պետք է դադարեցնի անդամակցության բանակցությունները և համագործակցության այլ ձև գտնի Թուրքիայի հետ, որը սպառնում է Եվրոպական խորհրդին։ Նշվել է նաև, որ դեպի Թուրքիա զենքի արտահանման վերանայման անհրաժեշտություն կա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Անկարայում Գերմանիայի, ԱՄՆ-ի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել և կոչ արել ազատել բանտում գտնվող իրավապաշտպան Օսման Քավալային։

Դեսպանները հաջորդ օրը կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ և զգուշացվել, իսկ հոկտեմբերի 23-ին, Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիայի արտգործնախարարին հանձնարարել է «անցանկալի անձինք» /personae non gratae/ հայտարարել այդ երկրների դեսպաններին։

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…