Էրդողանը գոհ է. Քավալային ազատելու կոչ անող դեսպանները նոր հայտարարություն են արել

Goh e

 Թուրքիայում ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի, Կանադայի, Հոլլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի դեսպանները նոր հայտարարություն են տարածել:

Twitter-ում այս երկրների դեսպանները նույնաբովանդակ գրառումն են կատարել՝ նշելով, որ հոկտեմբերի 18-ին արված հայտարարության վերաբերյալ հարցերին ի պատասխան վերահաստատում են իրենց հավատարմությունը դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին:

Թուրքական մամուլը դեսպանների այս հայտարարությունը համարել է հետքայլ հոկտեմբերի 18-ին նրանց արտահայտած դիրքորոշումից: Իսկ պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների այս գրառումը դրական է համարել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Թուրքիայում 10 երկրների դեսպաններ, որոնց շարքում էին նաև վերոնշյալ երկրները, հայտարարություն էին տարածել ի պաշտպանություն 4 տարի կալանքի տակ գտնվող հասարակական գործիչ և գործարար Օսման Քավալայի՝ կոչ անելով ազատել նրան:

Այս հայտարարությունից հետո նրանք կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ-ն բացատրություն տալու: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի կոշտ էր արձագանքել՝ հայտնելով, որ ԱԳՆ-ին հանձնարարել է այդ դեսպաններին Թուրքիայում «անցակալի անձ» հռչակել:

Աղբյուր` Ermenihaber.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…