Հունաստանի վարչապետ. «Թուրքիան ապակառուցողական դերակատարում ունի տարածաշրջանում»

Hunastan

  Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Սաուդյան Արաբիա կատարած այցի  շրջանակում թագաժառանք Մոհամմադ բին Սալմանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան անկայունություն ստեղծող և ապակառուցողական դերակատարում ունի տարածաշրջանում։ 

Միցոտակիսը Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններ է արել նաև Էլ-Ռիադում պանելային քննարկման ժամանակ։

«Անվտանգ ենք։ Չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական սպառնալիք կա։ Հավատում եմ, որ Թուրքիան, ի վերջո, կհասկանա, որ Արևելյան Միջերկրականում իր դիրքորոշումը որևէ արդյունք չի ունենալու»,-նշել է նա։

Հունաստանի վարչապետն անդրադարձել է նաև Ֆրանսիայի և Անգլիայի հետ պաշտպանության ոլորտում ստորագրված պայմանագրերին և Հունաստան-ԱՄՆ  համատեղ պաշտպանական արձանագրության թարմացմանը։ Այդ համատեքստում նա շեշտել է, որ «ուժեղ դաշինքներ են ստեղծել և իրենց սահմանները շատ հստակ կերպով են գծել»։

ermenihaber.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…