Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. «04»-ը բախվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին, կա 4 վիրավոր

Vtar

  Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենան Վայոց Ձորի մարզից դեպի Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհի՝ Աղնջաձոր գյուղի վարչական տարածքում բախվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշարձանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների կղմից նախ տեղումաառջին բուժօգնոթյունն են ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Կարապետ Աղաբեկյանն ու Կարեն Ալեքսանյանը։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

shamshyan.com 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…